Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀԷՑ-ի մասնաճյուղի տեսուչի կողմից խոշոր չափերով խարդախություն կատարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է։
Այս մասին հայտնում են Քննչական կոմիտեից՝ հիշեցնելով, որ Կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության ընդհանուր բնույթի և ընտրական հանցագործությունների քննության վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում ՀԷՑ-ի մասնաճյուղի տեսուչի նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում՝ իրականությանը չհամապատասխանող հավելագրված էլեկտրաէներգիայի ծախս ներկայացնելու համար:
Քրեական վարույթը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է հսկող դատախազին՝ այն հաստատելու և, ըստ էության, քննության առնելու համար դատարան ուղարկելու միջնորդությամբ: