Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ռուսաստանի Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ Վենեսուելայում ԱՄՆ գործողություններից հետո ամերիկյան էլիտաները պետք է «ճանաչեն Ռուսաստանի գործողությունների իրավաչափությունը հատուկ ռազմական գործողության ընթացքում»։
Համապատասխան
գրառումը նա հրապարակել է իր Telegram-ալիքում՝ օգտագործելով անպարկեշտ բառամթերք Միացյալ Նահանգների
հասցեին։
«Այսուհետ
ամերիկյան էլիտաները՝ թե՛ հանրապետական, թե՛ դեմոկրատական, պետք է ընդմիշտ իրենց
երկար լեզուները մտցնեն իրենց ռախիտ հետույքները»,- գրել է Մեդվեդևը Telegram-ում։
Մեդվեդևը
նաև ենթադրել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն կարող է դառնալ «նոր
լատինաամերիկացի Մանդելա», եթե նրան ազատ չարձակեն։