Կաթողիկոսից դժգոհություն վաղուց կար, չի կարողանում եկեղեցին ճիշտ ղեկավարել․ Մխիթար սարկավագ Թովմասյան

Մխիթար սարկավագ Թովմասյանի հետ զրուցել ենք եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձությունների, իր ծառայության, ՀԱԵ Բարենորոգման համակարգող խորհրդի գործունեության և այն մասին, թե ինչ էր տեղի ունենում 2018-ի հեղափոխությունից հետո եկեղեցու շուրջ։


Նրա խոսքով՝ համընդհանուր ժողովրդական պրոցեսներ էին, հեղափոխության ժամանակաշրջանն էր, և հավատացյալ մարդիկ նաև մտածում էին, որ սա այն պահն է, որ նորոգումը պիտի մտնի նաև եկեղեցի: Բայց իհարկե պրոցեսը բավականին բարդ էր լինելու, որովհետև ամբողջ հասարակությունը չի, որ քրիստոնյա է, եկեղեցու ներսում շատերը չէին հավատում, որ էդ ժամանակը հասել է, և այդ ժամանակ վերհանվեցին բազմաթիվ խնդիրներ, ու հասարակությունը արդեն լսեց շոկային դեպքերի մասին։


Խոսելով Բարենորոգման համակարգող խորհրդի հայտարարության կետերից մեկի՝ կաթողիկոսի հեռացման մասին՝ սարկավագն ասաց. «Ինչի է խնդիրը հասել  հենց նրան, որ լուծման առաջին քայլը կաթողիկոսի հրաժարականն է։ Սրան շատ տեղին, հստակ պատասխանում են եպիսկոպոսները՝ ասելով, որ հասել ենք մի կետի, երբ կաթողիկոսն ամբողջությամբ վերահսկողությունը կորցրել է ուղղափառ վարդապետությամբ եկեղեցին առաջնորդելու»,-  նշեց սարկավագը։


Նրա խոսքով՝ եթե 10 եպիսկոպոսներ բարձրաձայնում են կաթողիկոսի հեռացման հարցը, դրանց մեջ Հայաստանի մարզերի կամ թեմերի կեսի առաջնորդներն են, և չենք  կարող անպատասխանատու կերպով ասել, դե հերձվածող են։


«Սա լուրջ չի, ինչո՞վ են հերձված։ Եթե նույնիսկ ամեն ինչ ավարտվի իրենց պատկերացրած սցենարով, վաղը-մյուս օրը իրենք պիտի բացատրություն տան իրենց էս խոսքերի, էս մոտեցումների համար։ Մարդիկ ասում են՝ կա խնդիր, եկեղեցու պետը չի կարողանում եկեղեցին ճիշտ ղեկավարել։ Սրա ո՞ր մասն է հերձված։  Զուտ էն մասով, որ իրենք ուղղակի համաձայն չե՞ն կաթողիկոսի հետ»,- հավելեց սարկավագը։


Մանրամասն՝ տեսանյութում

Լիլիթ Թադևոսյան