Գերմանիայի ԱԳՆ-ն ողջունել է ադրբեջանական նավթի երկրորդ խմբաքանակի առաքումը Հայաստան

Գերմանիայի ԱԳՆ-ն ողջունել է ադրբեջանական նավթի երկրորդ խմբաքանակի առաքումը Հայաստան՝ նշելով, որ տարածաշրջանում առևտրային հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կարևոր քայլեր են ձեռնարկվում։ 


Այդ մասին սոցցանցի X հարթակում համապատասխան գրառում է կատարել Գերմանիայի ԱԳՆ Արևելյան Եվրոպայի, Կովկասի ու Կենտրոնական Ասիայի վարչությունը։ 


«Երեկ նավթի ևս մեկ խմբաքանակ Ադրբեջանից ուղևորվեց Հայաստան, որը երկրորդ խմբաքանակն է մեկ ամսից էլ պակաս ժամանակահատվածում։ Ոգևորիչ է տեսնել, որ տարածաշրջանում առևտրային հարաբերությունների կարգավորման ուղղությամբ կարևոր քայլեր են ձեռնարկվում»,- նշված է հաղորդագրության մեջ։