Քաղաքացիակենտրոն լրատվություն
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Այցելեցի Երևանի Սուրբ Սարգիս Եկեղեցի և հանդիպեցի Տեր Արարատ քահանա Օրդոյանին, ով միացել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման գործընթացին:
Իմ աջակցությունն եմ հայտնում տեր Արարատին և մեր Եկեղեցու բոլոր նվիրյալ հոգևորականներին` այս կարևոր առաքելության ճանապարհին:
Կոչ եմ անում մեր հայրենակիցներին` աջակցություն հայտնել և զորավիգ լինել Եկեղեցու բարենորոգման գործընթացին միացած մեր հոգևորականներին, մեր Սուրբ Եկեղեցու նորոգման այս վսեմ առաքելության մեջ»: