Քաղաքացիակենտրոն լրատվություն
Երեկ՝ հունվարի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17։15-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Շահումյան 4-րդ փողոցում բեռնատարը բախվել է գազատար խողովակին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսք։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ժամանել է Երևանի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել նաև «Գազպրոմ Արմենիա», «Տրանսգազ» Երևանի ԳԳՄ-ի աշխատակիցները, ովքեր դադարեցրել են գազի արտահոսքը։
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակում փաստաթղթեր են կազմվում, որտեղ էլ պարզվում է դեպքի հանգամանքները, բեռնատարի մակնիշը ու վարորդի ինքնությունը։