Մահացել է Grateful Dead ռոք խմբի կիթառահար Բոբ Ուեյրը

78 տարեկան հասակում մահացել է ամերիկյան Grateful Dead ռոք խմբի հիմնադիր անդամներից կիթառահար Բոբ Ուեյրը։ Լուրը հայտնել է նրա ընտանիքը։


«Նա հեռացավ խաղաղությամբ՝ սիրելիներով շրջապատված, քաղցկեղը քաջաբար հաղթահարելուց հետո՝ այնպես, ինչպես միայն Բոբբին կարող էր», – ասվում է նրա Instagram-ի էջում տեղադրված գրառման մեջ։

Grateful Dead-ը ձևավորվել է 1965 թվականին։ Խմբի ոճը համատեղում էր ռոքը, ֆոլկը, բլյուզը և քանթրին։ 


1994 թվականին Grateful Dead-ը ընդգրկվեց Ռոքնռոլի փառքի սրահում, իսկ 2007 թվականին նրանք ստացան Գրեմմի մրցանակ՝ կյանքի ընթացքում ունեցած նվաճումների համար։ Խումբը պաշտոնապես լուծարվեց 1995 թվականին՝ համահիմնադիր Ջերի Գարսիայի մահից հետո։