Նարեկ Կարապետյանն առաջարկում է վարորդական իրավունք տալ վթարի մասնակից ու ոչ սթափ վիճակում մեքենան վարողներին

Media news-ը գրում է. Ֆեյսբուքյան իր էջի ուղիղ եթերում ռուսաստանցի միլիարդատեր Տաշիր Սամոյի եղբորորդին հայտարարել է, որ այսօր շատ մարդիկ իրենց օրվա եկաուտը վաստակում են մեքենայի միջոցով և առաջարկել է վերականգնել բոլոր այն մարդկանց վարորդական իրավունքը, ովքեր այս կամ այն պատճառով զրկվել են դրանից։


Ստացվում է, որ ըստ Նարեկ Կարապետյանի պետք է վերակագնել նաև վթարի մասնակից ու ոչ սթափ վիճակում մեքենան վարողների վարորդական իրավունքը։