Իրանում բողոքի ակցիաների ընթացքում ոչնչացվել է շտապօգնության շուրջ 150 ավտոմեքենա

Իրանում բողոքի ակցիաների ընթացքբւմ ոչնչացվել է շտապօգնության շուրջ 150 ավտոմեքենա։ Այս մասին հայտնում է իրանական Tasnim գործակալությունը:


«Վերջին անկարգությունների ընթացքում հարձակումների թիրախ են դարձել բժշկական սարքավորումներն ու ենթակառուցվածքները: Ոչնչացվել է շտապօգնության շուրջ 150 ավտոմեքենա»,- հաղորդում է գործակալությունը:


Հաղորդվում է նաև, որ իրանական քաղաքներում սովորական ռեժիմով աշխատում է խանութների մեծ մասը, սակայն ստիպված են փակվել մինչ երեկո՝ բողոքի ալիքների ֆոնին, որոնք զուգակցվում են անկարգություններով ու ոստիկանների հետ բախումներով, հայտնել է ՌԻԱ Նովոստիի թղթակիցն Իրանից: