Մեր հերթական դղյակը Շիրակի մարզի Կապս գյուղում. կառուցվել է դպրոցի նոր շենք. Չախոյան

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում լուսանկարներ է հրապարակել Կապսի դպրոցի նախկին ու ներկա տեսքից՝ գրելով.


 

«Մեր հերթական դղյակը Շիրակի մարզի Կապս գյուղում։


 

1980թ-ին կառուցված դպրոցի շենքը 88-ի երկրաշարժից հետո դարձել էր վթարային և շահագործման համար ոչ պիտանի։ Վթարային շենքի փոխարեն կառուցվել է դպրոցի նոր շենք՝  նախատեսված 100 երեխայի համար։


 

Դպրոցի շենքում գործում է նաև նախակրթարան՝ նախատեսված 20 երեխայի համար։


 

Բարով վայելեք Կապսի սիրելի բնակիչներ»։