Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը
հայտարարել է, որ Իլոն Մասկի հետ քննարկելու է Starlink-ի միջոցով Իրանում ինտերնետ
կապի վերականգնման հնարավորությունը:
«Մենք խոսում ենք այդ
մասին, գուցե կարողանանք վերականգնել ինտերնետը, եթե դա հնարավոր է: Մենք կարող ենք
խոսել Իլոն Մասկի հետ, քանի որ, ինչպես գիտեք, նա շատ լավ է դրանում: Նա ղեկավարում
է հիանալի ընկերություն: Այնպես որ, մենք կարող ենք կապվել Իլոն Մասկի հետ, և ես կզանգահարեմ
նրան անմիջապես ձեզ հետ զրույցն ավարտելուց հետո»,- լրագրողների հետ զրույցում ասել
է Թրամփը: