ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ հայտնելով, որ Գորիս համայնքի սահմանամերձ Որոտան գյուղի բոլոր երեխաները նույնպես ստացել են ամանորյա նվերներ:
«Գյուղը 44-օրյա պատերազմից հետո հայտնվել էր բազմաթիվ խնդիրների առաջ, սակայն դրանք լուծվել և լուծվում են, ու ներկայումս գյուղացիներն ապրում են բնականոն կյանքով: Նախատեսվում է Որոտանում կառուցել ժամանակակից պահանջներին համապատասխան նոր դպրոց:
Այս անգամ էլ դպրոցից լսվում էր «Քոնթուր Գլոբալ» ընկերությանը պատկանող հիդրոէլեկտրակայանի (նախկին (Տաթև ՀԷԿ-ը) տուրբինների բարձր ձայնը, որը անհարմարություն է պատճառում բնակիչներին: Որոտան գյուղը ՀԷԿ-ի փաստացի ազդակիր համայնք է, և ՀԷԿ-ի գործունեությունը պետք է զուգորդված լինի գյուղի նկատմամբ սոցիալական պատասխանատվության պատշաճ ծրագրերով:
Նշված խնդրին առաջիկայում կրկին կանդրադառնամ»,- գրել է Խաչատրյանը: