Հայաստանը՝ The New York Times պարբերականի տուրիստական ցանկում

Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն սոցցանցում հրապարակել է The New York Times հեղինակավոր միջազգային պարբերականի մի հոդված, որտեղ Հայաստանը ներառվել է 2026 թվականին առաջարկվող ճամփորդական ուղղությունների ցանկում՝ հատկացնելով 20-րդ տեղը աշխարհի լավագույն ուղղությունների շարքում։

 


«Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ Հայաստանը գրավիչ ուղղություն է իր հնագույն մշակույթով, գինու հարուստ ավանդույթներով և անկրկնելի բնությամբ։



Բացահայտեք Հայաստանը 2026-ին»,- նշված է կոմիտեի տարածած հաղորդագրությունում։

 


Ամբողջական հոդվածը՝ այստեղ: