Հրեշին հիշեցնեմ՝ ինչու և ինչպես ես «ինքնակամ լքեցի իմ ծառայության վայրը»․ Խորեն վարդապետ Հովհաննիսյան

Խորեն վարդապետ Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Ս\թ հունվար 9-ին մեր հավատի հոր` սուրբ Գրիգոր Լուսավորչի գահը ուզուրպացրած Կտրիճ Ներսիսյանը իր կողմից կարգալույծ հռչակված հարյուրից ավել հոգևորականների վերաբերյալ մի անամոթ ու մանիպուլատիվ հաղորդագրություն է տարածել:


Աստվածուրաց, պետականադավ Կտրիճը սովետահայ փողոցային երիտասարդի իր հոգեկերտվածքին հատուկ ցինիզմով ասում է, որ կարգալույծ եղածների մի մասը ինքնակամ լքել է ծառայության վայրը: Թղթերով Ներսիսյան Հրեշի մոտ ամեն բան կարգին է, ինչպես Խորհրդային Միությունում, բայց իրականում փտած, կեղծ, ժանգոտած ու սուտ է ամեն ինչ:


Հրեշին հիշեցնեմ թե ինչու և ինչպես ես «ինքնակամ լքեցի իմ ծառայության վայրը»: Հինգ տարի Հնդկաստանում ծառայելուց հետո պարոն Ներսիսյանը ինձ աքսորեց Միանմար-Պիրմա,որտեղից պիտի հափշտակեր 400 հազար ԱՄՆ դոլար: Միանմարից հետո, Կտրիճ Ներսիսյանը իբրև սանձարձակ բռնակալ ոտնակոխ արեց Մայր Աթոռի Կանոնոդրության 38 հոդվածը, (Յուրաքանչյուր Միաբան վանքից ստանում է բնակարան, սնունդ, բժշկական խնամք,զգեստ և ամսական ռոճիկ) ինձ դուրս վռնդեց վանքից, զրկելով բնակարանից, սնունդից, աշխատավարձից, դեղեր գնելու հնարավորությունից...քաջածանոթ լինելով, որ տառապում եմ խրոնիկ հիվանդությամբ: Վեց ամիս վարդապետիս ընչազկելուց և ստորացնելուց չբավարվելով, իր չարադավ և նենգաբարո ցանկություններին հագուրդ տալու համար պարտադրեց, որ գնամ և ապրեմ Վրաստանի ադրբեջանական Մառնեուլի շրջանում: Անվերջ հալածելով ու տառապանք պատճառելով շատերիս, եկեղեցում մեր մնալը անհնարին դարձնելով, հրեշը դեռ հանդգնում է ասել, որ ինքնակամ ենք լքել ծառայության վայրը:


Հ.Գ. Կից իմ վերջին անպատասխան նամակը հրեշին: