Քաղաքացիակենտրոն լրատվություն
Իրանի դեմ մղվում է ահաբեկչական պատերազմ, հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Աբբաս Արաղչին օտարերկրյա դեսպանների հետ հանդիպման ժամանակ։
Նրա խոսքով՝ բողոքի ցույցերը խաղաղ են եղել, իշխանությունները
անմիջապես բանակցություններ են սկսել գործարարների և այլ շահագրգիռ կողմերի հետ՝ տնտեսական
խնդիրներին լուծումներ գտնելու նպատակով։ Սակայն հետո ցուցարարների խմբեր են ներթափանցել
ահաբեկչական խմբավորումներ։
«Իշխանությունները հստակ ապացույցներ ունեն, թե ինչպես
են ցուցարարները կրակ բացել կարգուկանոնի պահապանների վրա։ Այս ֆոնին ԱՄՆ-ն Իրանին
սպառնում է բռնությամբ և անկայունությամբ»,- հավելել է նա։