«Պատրաստ ենք և՛ պատերազմի, և՛ երկխոսության». Իրանի ԱԳՆ ղեկավար

Իրանը պատրաստ է երկխոսության: Այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին։


«Մենք պատերազմ չենք ուզում։ Բայց մենք լիովին պատրաստ ենք նաև պատերազմի։ Մինչ մեր դեմ ագրեսիան կանխարգելիչ հարված հասցնելու հարցը արդիական չէ։ Մենք հիմա ավելի լավ ենք պատրաստված, քան 12-օրյա պատերազմի ժամանակ։ Միևնույն ժամանակ պատրաստ ենք նաև բանակցությունների, բայց մեկ պայմանով՝ որ այս քննարկումները տեղի ունենան արդարության, իրավունքների ու շահերի փոխադարձ հարգանքի հիման վրա։ Սա չպետք է լինի երկխոսություն թելադրանքների և հրամանների տեսքով»,- ընդգծել է Արաղչին։