Եթե Իրանում բողոքի ցույցերը հանգեցնեն իշխանությունից գերագույն առաջնորդ Ալի Խամենեիի տապալմանը, կփոխվեն գլոբալ աշխարհաքաղաքականությունը և էներգետիկ շուկաները, ինչը կարող է առաջացնել «ամենուրեք քաոս», գրում է Bloomberg-ը։
«Սա
Իրանում ամենակարևոր պահն է 1979 թվականից ի վեր»,- ասել է ԿՀՎ-ում Մերձավոր
Արևելքի հարցերով նախկին ավագ վերլուծաբան Ուիլյամ Աշերը՝ նկատի ունենալով
հեղափոխությունը, որը հանգեցրեց Իսլամական Հանրապետության ստեղծմանը, խախտեց
տարածաշրջանում ուժերի հավասարակշռությունը ու հանգեցրեց Թեհրանի և Միացյալ
Նահանգների ու նրա դաշնակիցների միջև տասնամյակներով թշնամանքի։
«Ռեժիմն
այժմ շատ դժվարին իրավիճակում է, և դրա հիմնական պատճառը տնտեսությունն է։ Կարծում
եմ՝ նրանց ավելի ու ավելի քիչ տարբերակներ են մնում վերահսկողությունը
վերականգնելու համար, իսկ դրա համար գործիքակազմը կրճատվում է»,- կարծում է Աշերը։
Գործակալությունը
կարծում է, որ եթե ռեժիմը իսկապես տապալվի, դա կլինի «հարված» Ռուսաստանի համար,
որը կկորցնի ևս մեկ դաշնակցի՝ Մադուրոյից և Սիրիայում 2024 թվականի դեկտեմբերին
Բաշար ալ-Ասադի տապալումից հետո։