Ողբերգական ավտովթար Եղվարդում. Հնդկաստանի 3 տուժած քաղաքացիներից մեկը մահացել է

Հունվարի 12-ին, Երևանի «Արմենիա» բժշկական կենտրոնի վերակենդանացման բաժանմունքում գիտակցության չգալով մահացել է Հնդկաստանի քաղաքացի 34-ամյա Պրավին Մեկալային։


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վերջինը հիվանդանոց էր տեղափոխվել հունվարի 9-ին Զովունի-Եղվարդ ավտոճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարից ստացած մարմնական վնասվածքների հետևանքով։


Այդ օրը ևս 2 հոգի, որոնցից մեկը վրաերթի էր ենթարկվել, տեղափոխվել էին հիվանդանոցներ։


Բոլոր վիրավորները Հնդկաստանի Հանրապետության քաղաքացիներ են եղել: