Ռուս երգչուհի Լարիսա Դոլինային դատարանի որոշմամբ կվտարեն տանից

Ռուս երգչուհի Լարիսա Դոլինան ավարտել է Խամովնիկի շրջանում իր մոսկովյան էլիտար բնակարանից տեղափոխվելը։ Դոլինան դեռևս չի հանձնել տան բանալիները նոր սեփականատիրոջը, ձգձգելով գործընթացը, ինչից հետո դատարանի որոշմամբ տան սեփականության իրավունքը փոխանցվել է գործարար Պոլինա Լուրյեին:  


Մեկնաբանելով իրավիճակը՝ փաստաբանները նշում են, որ դատարանի որոշմամբ  Լարիսա Դոլինային հարկադիր կվտարեն այդ տանից։


Նշենք, որ երգչուհուն կարող է սպառնալ նաև քրեական պատասխանատվություն։