Գերմանիայում բնակվող մի խումբ իրանցիներ Մյունխենում երկրի հյուպատոսության մուտքի մոտ տեղադրել են Իրանի մինչհեղափոխության դրոշը՝ առյուծի և արևի պատկերով, հաղորդում է Iran International-ը։
Նմանատիպ ակցիաներ են տեղի ունեցել նաև Եվրոպայի
այլ երկրներում։ Այսպես. Սլովենիայում մի խումբ իրանցի ցուցարարներ նույն դրոշը կախել են Լյուբլյանայում
Իրանի դեսպանատան մուտքի մոտ։ Մինչհեղափոխության դրոշ է բարձրացվել նաև Ստոկհոլմում
Իրանի դիվանագիտական ներկայացուցչության մուտքի մոտ։
Բացի դրանից, այս գիշեր իրանցի ցուցարարների խումբը
ելել է Օսլոյում Իրանի դեսպանատան պատերն ի վեր և հանել Իսլամական Հանրապետության դրոշը։
Անցյալ շաբաթ Լոնդոնում տեղի ունեցած բողոքի ցույցերի
ժամանակ իրանցի ցուցարարներից մեկը Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում Իրանի դեսպանատան
մոտ հանել է Իսլամական Հանրապետության դրոշը և այն փոխարինել առյուծի և արևի պատկերով
դրոշով։