Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հունվարի 12-ին ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 15:50-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչության Երևանի քրեական վարչությունում և ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Մաշտոցի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Կիևյան կամրջի տակ՝ Հրազդան գետում, դի կա։
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ հայտնաբերվել է անձը չպարզված քաղաքացու դի։ Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Տեղի ունեցածը դժբախտ պատահար է, ինքնասպանություն, թե՞ սպանություն․ պարզվում է։