Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԵՄ-ն «ինչ-որ պահի» ստիպված կլինի բանակցություններ վարել Ռուսաստանի իշխանությունների հետ: Այդ մասին Բրյուսելում ճեպազրույցի ժամանակ հայտնել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Պաուլա Պինյոն։
Պաշտոնյան մեկնաբանել է Իտալիայի վարչապետ Ջորջիա Մելոնիի հայտարարությունը Ռուսաստանի հետ երկխոսություն վարելու» անհրաժեշտության մասին։
«Ակնհայտ է, որ ինչ-որ պահի մենք ստիպված կլինենք բանակցություններ վարել (Ռուսաստանի) նախագահ Պուտինի հետ», - ասել է Պինյոն։
Դրա հետ մեկտեղ Եվրահանձնաժողովի ներկայացուցիչը նշել է, որ «մենք դեռ այդ մակարդակում չենք»։