«Գրենլանդիան ձգտում է անկախության և չի ցանկանում լինել ոչ Դանիայի, ոչ ԱՄՆ-ի կազմում». ՌԴ դեսպան

Գրենլանդիան ձգտում է անկախության և չի ցանկանում լինել ոչ Դանիայի, ոչ էլ ԱՄՆ-ի կազմում։ Այս մասին «Известия» պարբերականին հայտնել է Կոպենհագենում Ռուսաստանի դեսպան Վլադիմիր Բարբինը։


Միևնույն ժամանակ, դիվանագետի խոսքով, Գրենլանդիան «շահագրգռված է ԱՄՆ-ի հետ ամենասերտ հարաբերություններով, հատկապես ամերիկյան ներդրումներով, որոնք անհրաժեշտ են կղզու տնտեսության կայունության համար»։


Հունվարի 5-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Եվրամիությունը պաշտպանական տեսանկյունից ունի դրա կարիքը, որպեսզի Նահանգները տիրապետեն Գրենլանդիային։