Այգեստան գյուղում վագոն-տնակ է այրվել. հայտնաբերվել է դի

Հունվարի 12-ին՝ ժամը 18։08-ին, Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգեստան գյուղում այրվում է վագոն-տնակ։ Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:


 

Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը և հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

 


Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Այգեստան գյուղի Մաշտոցի փողոցի տներից մեկում։


 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 20։10-ին, մարվել՝ 21։15-ին: Այրվել են տան փայտե կառուցատարրերը և գույքը, հարակից վագոն-տնակը․ տանը հայտնաբերվել է քաղաքացու դի։