Խոշոր ավտովթար Երևանում. 6 տուժածներից 3-ը երեխաներ են

Հունվարի 13-ին՝ ժամը 08։21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևան քաղաքի Խանջյան փողոցում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ։


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի  փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Հերացի փողոցում բախվել են Toyota, Voyah, Mercedes-Benz և Volt մակնիշների ավտոմեքենաները։


Toyota և Volt մակնիշների ավտոմեքենաների ուղևորները հոսպիտալացվել են բժշկական կենտրոններ։ 


Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, վթարի հետևանքով 6 հոգի, որոնցից 3-ը երեխաներ են, տեղափոխվել են Երևանի տարբեր հիվանդանոցներ։


Փրկարարները հոսանքազրկել են Toyota և Volt մակնիշների ավտոմեքենաները և փակել Toyota մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը։