Սկանդալ ռուսական բանակում. Խոշտանգումներ և բռնաբարություններ

Դեկտեմբերի 17-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարում էր. «Այնպիսի բանակ, ինչպիսին Ռուսաստանինն է, ոչ ոք չունի»։ Սակայն իրականությունը ցնցող է. ինչպես գրում է ռուսական Astra պարբերականը՝ Պրիմորիեի երկրամասի Ուսուրիյսկում 143-րդ մոտոհրաձգային գնդի (21634 զորամաս) զինվորները ենթարկվում են պարբերական խոշտանգումների, բռնաբարության և ոտնձգությունների, ինչը մերկացնում է Ռուսաստանի զինված ուժերում խորը ճգնաժամը և անմարդկայնությունը։

 


Տեղի իրավաբան Մաքսիմ Չիխունովի խոսքով՝ հրապարակված տեսանյութը ծեծի ենթարկված զինվորներով, որոնք հայտարարվել են կամավոր զորամասը լքած, զինվորներին փակում են վանդակներում, ծեծում և բռնաբարում հրամանատարությանը «հարկ» վճարելուց հրաժարվելու համար։ Մի զինվոր հայտնել է, որ իրեն բռնաբարել են ֆալլոիմիտատորով՝ շորթելով 300.000 ռուբլի, որից հետո կորցրել է աչքը։ Սպառնալիքների թվում է «զրոյացումը»՝ Ուկրաինայի ռազմաճակատ հարկադիր ուղարկում, նույնիսկ հենակներով կամ անդամահատված վերջույթներով։