Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հունվարի 10-ին՝ ժամը 08։00-ից մինչև հունվարի 13-ը ժամը 08։00-ն, ՆԳՆ ՓԾ Ճգնաժամային կառավարման ազգային և մարզային փրկարարական վարչությունների ճգնաժամային կառավարման կենտրոններ ահազանգեր են ստացվել ձյան առատ տեղումների հետևանքով տրանսպորտային միջոցների արգելափակումների վերաբերյալ։
Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:
ՓԾ ստորաբաժանումները օպերատիվ արձագանքելով իրավիճակին Ոստիկանության պարեկային ծառայության, ՏԻՄ ներկայացուցիչների և «Ճանշինի» աշխատակիցների հետ համագործակցելով արգելափակումից դուրս են բերել 113 տրանսպորտային միջոց և 302 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն: