Քաղաքացիակենտրոն լրատվություն
Ֆրանսիական «Այաչո» ֆուտբոլային ակումբի նախկին նախագահ Ալեն Օրսոնին սպանվել է երկուշաբթի՝ հունվարի 12-ին, իր մոր հուղարկավորության ժամանակ։ Այս մասին հայտնում է Le Parisien-ը։
Սպանությունը տեղի է ունեցել Կորսիկայի Վերո համայնքում, որտեղ 71-ամյա Օրսոնին ներկա էր սգո արարողությանը: Նախկին պաշտոնյայի և քաղաքական գործչի ուղղությամբ մեծ հեռավորությունից կրակել են հեռահար հրազենից: Օրսոնին տեղում մահացել է: