Երևան-Մեղրի ավտոճանապարհին բեռնատարը մերկասառույցի պատճառով արգելափակվել է

Հունվարի 13-ին՝ ժամը 10։18-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ «Զանգեր» կոչվող հատվածում կցորդիչով բեռնատարը մերկասառույցի պատճառով արգելափակվել է, երթևեկությունը միակողմանի փակվել է․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ Երևան-Մեղրի ավտոճանապարհի 167-րդ կմ-ին արգելափակվել է «Volvo» մակնիշի բեռնատարը ինչի հետևանքով երթևեկությունը միակողմամնի փակվել է։


Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել բեռնատարը․ երթևեկությունը երկկողմանի վերականգնվել է։