Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հակակոռուպցիոն դատարանը 2026 թվականի հունվարի 9-ի վճռով բավարարել է Գլխավոր դատախազության՝ պետական շահերի պաշտպանության հայցն ընդդեմ Ավետիք Դալլաքյանի:
Դատական ակտն ուժի մեջ մտնելուց հետո Ավետիք Դալլաքյանից հօգուտ պետության կբռնագանձվի 1 մլն 600 հազար ԱՄՆ դոլարին համարժեք շուրջ 612 մլն դրամ:
Հիշեցնենք, որ Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունը 2024 թվականի հոկտեմբերի 14-ին հայցադիմում էր ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան ընդդեմ «Մասիս» ջրօգտագործողների ընկերության նախկին տնօրեն Ավետիք Դալլաքյանի՝ շուրջ 612 մլն դրամ շուկայական արժեքով ոռոգման ճնշումային խողովակաշարն ապամոնտաժելու հետևանքով պետությանը պատճառված վնասը բռնագանձելու պահանջով: