Շվեյցարիայի թեմը լուծարված չէ․ Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանի պարզաբանումը

Շվեյցարիայի հայոց թեմի առաջնորդական տեղապահ տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը հերքում է տարածված լուրերը, թե իբր Շվեյցարիայի թեմը լուծարվել է։


Տեր Գուսան ծայրագույն վարդապետ Ալճանյանը ֆեյսբուքյան իր էջում մասնավորապես գրել է․

«Իմացանք հերթական կեղծ լուրը իբրեւ թէ Շվեցարիայի թեմը լուծարուած է Տեղապահի կողմէ։ Թեմը չէ լուծարուած։ Լուծարուած է Նոշաթելի նոր ծուխը անգործութեան պատճառով որը հաստատուել է Տեղապահի օրհնութեամբ։ Նոյնպէս լուծարուած է Լուկանոյի նոր ծուխը օրուայ Ատենապետի փափաքին ընդ առաջ։ Տեղապահ հայրսուրբը իր ունեցած լիազօրութիւներով լուծարած է որը նոյնպէս հաստատուած էր իր օրհնութեամբ»։