Հրդեհ Սիսիանի բնակարաններից մեկում. հայտնաբերվել է քաղաքացու դի

Հունվարի 14-ին՝ ժամը 10։38-ին, Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ ծուխ է նկատվում Սիսիան քաղաքի Որոտանի փողոցի շենքերից մեկի 4-րդ հարկի բնակարանից։Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ Փրկարար ծառայությունից:


Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ հրդեհ է բռնկվել բնակարանի ննջասենյակում:


Հրդեհը մեկուսացվել է  ժամը 10:48-ին, մարվել՝ 11:00-ին: Այրվել է ննջասենյակի հատակը՝ մոտ 0,5 քմ, մահճակալ և էլեկտրական տաքացուցիչ։


Ննջասենյակում հայտնաբերվել է քաղաքացու դի։