Մայրաքաղաքի հանրային տրանսպորտն աշխատում է բնականոն հունով. Երևանի քաղաքապետարան

Այս պահին մայրաքաղաքի հանրային տրանսպորտն աշխատում է բնականոն հունով, հայտնում են Երևանի քաղաքապետարանից:


«Հարգելի՛ քաղաքացիներ,


հաշվի առնելով եղանակային անբարենպաստ պայմանները և մայրաքաղաքի փողոցների որոշ հատվածներում մերկասառույցի առկայությունը, ինչպես նաև դրանց արդյունքում առաջացած խցանումները՝ մայրաքաղաքի հանրային տրանսպորտի որոշ երթուղիներում առավոտյան եղել են ուշացումներ:


Տեղեկացնում ենք, որ այս պահին մայրաքաղաքի հանրային տրանսպորտն աշխատում է բնականոն հունով։


Հասարակական տրանսպորտի ողջ տեղաշարժը հասանելի է Yandex և 2GIS հարթակներում։


Պատճառված անհարմարությունների համար հայցում ենք ուղևորների ներողամտությունը»,- ասվում է հաղորդագրության մեջ: