Սոլովյովը կարող է պերսոնա նոն գրատա ճանաչվել Ղրղզստանում

Ռուս հեռուստահաղորդավար Վլադիմիր Սոլովյովը կարող է ճանաչվել պերսոնա նոն գրատա Ղրղզստանում։ Այս մասին հայտարարել է Ղրղզստանի նախագահի մամուլի քարտուղար Ասկատ Ալագոզովը:


Նրա խոսքով՝ Սոլովյովի կարգավիճակի վերաբերյալ պաշտոնական որոշումը կկայացվի համապատասխան ընթացակարգի շրջանակներում. «Ես կարդացի նրա արտահայտությունը։ Կարծում եմ, որ ԱԳՆ-ն պետք է կանչի Ղրղզստանում Ռուսաստանի դեսպանին, բողոքի նոտա հղի և, հնարավոր է, նրան հայտարարի պերսոնա նոն գրատա։ Չի կարելի թույլ տալ նման մարդու մուտքը Ղրղզստան»,- ընդգծել է նա։


Նշենք, որ հունվարի 11-ին Սոլովյովը հաղորդումներից մեկի եթերի ժամանակ Կենտրոնական Ասիան անվանել է «մեր տարածաշրջան» և խոսել այնտեղ «հատուկ ռազմական գործողություն» անցկացնելու հնարավորության մասին։