Հնդկաստանն իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանը

Թեհրանում Հնդկաստանի դեսպանատունը իր քաղաքացիներին կոչ է արել լքել Իրանի տարածքը: Այս մասին ասվում է դեսպանատան հայտարարության մեջ։


Քաղաքացիներին հրահանգվել է չմիանալ Իրանում տեղի ունեցող բողոքի ցույցերին և խորհուրդ է տրվել լքել երկիրը բոլոր հնարավոր միջոցներով, այդ թվում՝ կոմերցիոն չվերթներով։


Նշենք, որ Իրանում արդեն մի քանի օր է՝ անջատված է ինտերնետը։ ԱՄՆ-ում տեղակայված՝ Իրավապաշտպան ակտիվիստների լրատվական գործակալության (HRANA) տվյալներով՝ բողոքի ակցիաների ընթացքում զոհերի թիվը կազմում է 2571 մարդ, հազարավոր մարդիկ կալանավորվել են։