Խնդրում ենք առավելագույն պատասխանատվությամբ և զգայունությամբ մոտենալ Ադրբեջանից Հայաստան վերադարձված անձանց թեմային․ Բաղդասարյան

ՀՀ վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․


Հարգելի՛ լրագրողներ, խնդրում ենք առավելագույն պատասխանատվությամբ և զգայունությամբ մոտենալ Ադրբեջանի Հանրապետությունից Հայաստանի Հանրապետություն վերադարձված անձանց թեմային։


Հորդորում ենք հարգել նրանց և նրանց ընտանիքների անձնական կյանքի իրավունքը, ինչպես նաև իրենց կողմից կայացված որոշումները՝ հանրայնացման, տեսալուսանկարահանման կամ հրապարակայնության այլ ձևերի վերաբերյալ։