«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր
Արման Եղոյանը, անդրադառնալով TRIPP ուղու ծրագրի շրջանակների հստակեցման վերաբերյալ
հրապարակված հայտարարությանը, ասաց, որ սրանով ԱՄՆ-ն ներդրումներ կանի, կստեղծի ենթակառուցվածքներ,
որոնք կաշխատեն Հայաստանի ինքնիշխանության և իրավազորության շրջանակներում։
«Երազել կարելի էր նման համաձայնության մասին։ Ինչո՞ւ
26 տոկոս՝ որովհետև Միացյալ Նահանգներն է անելու ներդրումը և այդ ներդրումը պետք է
կարողանա հետ ստանալ»,- ասաց Եղոյանը։
Պատգամավորը նկատեց, որ ամբողջ մաքսավճարները, հարկերը
գնալու են ՀՀ բյուջե և, բացի դրանից, նաև շահույթի 26 տոկոսը։
«Լինելու է մաքսային վերահսկողություն, սահմանային
վերահսկողություն, անվտանգային վերահսկողություն, դիմացի օֆիս, հետևի օֆիս, և որոշումները
կայացվելու են ՀՀ իրավասու մարմինների կողմից»,- ասաց Եղոյանն ու համեմատեց «Զվարթնոց»
օդանավակայանի գործունեության հետ։
Մանրամասն՝ տեսանյութում
Վոլոդյա Հակոբյան