Խաղաղությունն աշխատում է, պտուղները տեսնում ենք ամեն օր. Թորոսյան

Աշխատանքային այցով Շիրակի մարզում գտնված ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը հետդարձի ճանապարհին սոցցանցի իր էջում տեսանյութ է հրապարակել՝ խոսելով անցկացրած արդյունավետ օրվա և օրվա ավարտի ամենակարևոր լուրի՝ Բաքվից վերադարձած հայրենակիցների մասին:


«Խաղաղությունն աշխատում է, խաղաղության պտուղները տեսնում ենք ամեն օր: Ես մշտապես ասել եմ, որ մեր հայրենակիցների վերադարձը տեսնում եմ հենց խաղաղության միջոցով, ոչ թե անկանոն շարժումների և կոնֆիլիկտային տրամաբանությունը սրելու»,- ասել է նա: