Բաքվում մեզ հավաստիացրել էին, որ լավ նորություն է լինելու․ Քոչինյան

«Ինչքանով ես եմ հասկանում՝ խոսակցությունը նոր չէր։ Տևական ժամանակ է՝ կար այն գաղափարը, որ առնվազն  մի խումբ ռազմագերիներ պետք է վերադառնան Հայաստան։ Թեման քննարկվել էր նաև մեր քաղհասարակության՝ Բաքու կատարած այցի ընթացքում, և մեզ հավաստիացրել էին, որ առաջիկայում լավ նորություններ կլինեն, և փառք Աստծու, այդ լավ նորությունները եղան»,- Civic.am-ի հետ զրույցում ասաց «Հայկական խորհրդի» ղեկավար Արեգ Քոչինյանը՝ անդրադառնալով  Ադրբեջանից 4 գերիների Հայաստան վերադարձին։


Քոչինյանն այս գործընթացը կապում է Վաշինգտոնում  TRIPP-ի վերաբերյալ ստորագրված հայ-ամերիկյան համատեղ հայտարարության հետ «Մի բառով կարող ենք ասել, որ շատ դրական զարգացում է, բայց արձանագրենք, որ Բաքվում շարունակում է մնալ 19  հայ ռազմագերի, որոնց վերադարձի ուղղությամբ մենք ու իշխանությունը պետք է շարունակենք աշխատել»։


Խոսելով ստորագրված հայտարարության մասին՝ մեր զրուցակիցը նշեց, որ իրենց կենտրոնի աշխատակիցները հաշվել են՝ 16 անգամ հիշատակված է  ինքնիշխանություն բառը, 14 անգամ իրավազորություն բառը, բայց մանիպուլյացիաները շարունակվում են «Հարցերի մոտավորապես 90 տոկոսի պատասխաններն այս փաստաթղթով տրվել են։ Ամենաշահարկված հարցն այն էր, թե ինչպես են մաքսային ու անձնագրային հարցերը լուծվելու։ Այդ հարցի պատասխանը ևս տրվեց՝ ամբողջ վերահսկողությունը տեղի է  ունենալու ՀՀ ինքնիշխանության ներքո»։


Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում

Մարիամ Գրիգորյան