ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում երկու տեսանյութ է հրապարակել և կից գրել․
Ներկայացվող երկու կարճ տեսանյութերում կարող եք տեսնել, թե ինչպես են այս օրերին տեղացած առատ ձյան հետեւանքով առաջացած անբարենպաստ պայմաններում ՀԷՑ-ի մասնագիտական ստորաբաժանումները պատվով եւ հանձնառությամբ իրականացնում իրենց առջեւ դրված բարդ խնդիրները։
1-ին տեսանյութում Շիրակի մարզի «Ախուրյան» էլ.ցանցի աշխատակիցներն են. հերթապահ խումբը սաստիկ բքի պայմաններում շտապում է հայտնաբերելու էլեկտրահաղորդման օդային գծի՝ քամուց վնասված հատվածը եւ վերականգնելու այն։
2-րդ տեսանյութում Վայոց Ձորի «Եղեգնաձոր» էլ.ցանցի օդային գծերի մոնտյորը կեսգիշերն անց՝ 2:30-ի սահմաններում աշխատանք է տանում՝ ազատելու էլեկտրահաղորդման օդային գծերն առատ ձյան շերտից՝ կանխելու հնարավոր «կարճ միացումներն» ու վթարային իրավիճակները։
Շնորհակալություն եմ հայտնում մեր սիրելի գործընկերներին. արժանին պետք է մատուցել ՀԷՑ-ի բոլոր բարեխիղճ, ազնիվ եւ հանձնառու աշխատակիցներին։