Քաղաքացիակենտրոն լրատվություն
Վերջին օրերին Իրանի Թեհրանի նահանգում տեղի ունեցած անկարգությունների և ջարդերի հետևանքով վնասվել է ավելի քան 25 վարչական շենք, ինչպես նաև 44 մզկիթ և հոգևոր սեմինարիա։ Այս մասին հայտարարել է նահանգապետ Մոհամմադ-Սադեք Մոթամադիանը։
«Թեհրանի նահանգում վնասվել են հազարավոր մեքենաներ, 26 վարչական շենք։ Բացի այդ, վնասվել են խանութներ, բնակելի շենքեր, ավտոբուսներ, շտապօգնության մեքենաներ, հրշեջ մեքենաներ, ինչպես նաև 44 մզկիթ և հոգևոր սեմինարիա», – ասել է Մոթամադիանը, որի խոսքերը մեջբերում է իրանական SNN հեռուստաալիքը։