ԱՄՆ-ն կարող է հարձակվել Իրանի վրա առաջիկա 24 ժամվա ընթացքում. Reuters

ԱՄՆ-ն կարող է հարձակվել Իրանի վրա առաջիկա 24 ժամվա ընթացքում:


Այս մասին հունվարի 14-ին հաղորդել է Reuters-ը՝ հղում անելով իր աղբյուրներին։


«Երկու եվրոպացի պաշտոնյաներ հայտարարել են, որ ԱՄՆ ռազմական միջամտությունը հավանական է, իսկ մեկը հայտնել է, որ դա կարող է տեղի ունենալ առաջիկա 24 ժամվա ընթացքում»,- նշվում է հաղորդագրության մեջ։


Հրատարակությունը նաև նշել է, որ իսրայելցի մի պաշտոնյա նույնպես ասել է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշել է հարվածել Իրանին, «չնայած մասշտաբը և ժամկետները դեռևս որոշված չեն»։


Ավելի վաղ ԱՄՆ Պետդեպարտամենտը կոչ էր արել իր քաղաքացիներին լքել Իրանը Հայաստանի, Թուրքիայի կամ Թուրքմենստանի հետ ցամաքային սահմաններով։