Վագիֆ Խաչատրյանն արդեն ԲԿ-ում է, առաջինն իրեն եմ այցելում, մյուսների մոտ առողջական վիճակը բավարար է․ Ավանեսյան

Ադրբեջանի կողմից Հայաստանին հանձնված Վագիֆ Խաչատրյանն արդեն բժշկական կենտրոնում է, նրան այցելել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։


«Վագիֆ Խաչատրյանն արդեն ԲԿ-ում է, առաջինն իրեն եմ այցելում, մյուսների մոտ առողջական վիճակը բավարար է։ Կհասկանանք` ինչի անհրաժեշտություն ունի, կգնահատվի առողջական վիճակը։ Ուրախ և երջանիկ ենք, որ մեր հայրենակիցները Հայաստանում են»,– լրագրողների հետ զրույցում ասել է Ավանեսյանը։