ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ։ Նրանք գոհունակությամբ ընդգծել են
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման և պայմանավորվածությունների կյանքի
կոչման ակտիվ դինամիկան, համատեղ նախաձեռնություններն ու հետագա հեռանկարները։
Հանդիպումից հետո հրապարակվել
է «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» ծրագրի համար ՀՀ-ԱՄՆ
կենսագործման շրջանակի հրապարակման վերաբերյալ համատեղ հայտարարությունը։
Թեմայի վերաբերյալ զրուցել ենք
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ջուլիետա Ազարյանի հետ։
Նա նշեց, որ երեկ հրապարակվեց
համատեղ հայտարարության տեքստը, որն աննախադեպ է մի քանի ուղղություններով, որովհետև
ՀՀ-ն, կարելի է ասել, մի նախագծի մաս է կազմում ամբողջապես, որտեղ պարզապես դուրս է
գալիս վերահսկողի դերից: Եվ այն, ինչ արտացոլվում է փաստաթղթում, արդեն ակնհայտ է դառնում՝
ՀՀ-ն դառնում է բաժնետեր, այսպես ասած, այս
նախագծում։
«Այս համատեքստում պարտադիր կուզեի
նշել, որ, վստահաբար, ընդդիմությունը այս պահին չի գտնվում նախանձելի իրավիճակում, որովհետև այն բոլոր մանիպուլյատիվ
հայտարարությունները, թեզերը, որոնք հնչում էին այս ընթացքում, թե՝ ՀՀ ինքնիշխանությունը,
իրավազորությունը կասկածի տակ է դրված այս տեքստով, առ ոչինչ են դառնում։ Սահմանային
և մաքսային հսկողությունն իրականացնելու են ՀՀ համապատասխան մարմինները, ինչպես նաև
ենթակառուցվածքները»,- ասաց պատգամավորը։
Մանրամասն՝ տեսանյութում
Լիլիթ Թադևոսյան