Քաղաքացիակենտրոն լրատվություն
Մեկնարկում է «Դարձի՛ր կամավոր» ծրագրի 3-րդ փուլը: Արդարադատության նախարարությունը Պրոբացիայի ծառայության արխիվի թվայնացման նպատակով մեկնարկում է «Դարձի՛ր կամավոր» ծրագրի 3-րդ փուլը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ արդարադատության նախարարությունից:
«Եթե հետաքրքրված ես հանրօգուտ աշխատանքով, նոր ծանոթություններով և պրակտիկ գիտելիքների զարգացմամբ, ապա այս ծրագիրը հենց քեզ համար է: Անհրաժեշտ է պարզապես մինչև փետրվարի 2-ը լրացնել հարցաթերթը: Ծրագիրը մեկնարկելու է փոտրվարի 23-ից:
Դիմելու համար անհրաժեշտ է անցնել հղմամբ և լրացնել հարցաթերթը՝ https://forms.gle/7GSe8mVxA6HeZ3oX8
Հարցերը կարող եք ուղղել volunteer@justice.am էլեկտրոնային հասցեին»,- ասվում է հաղորդագրությունում: