Քաղաքացիակենտրոն լրատվություն
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արփի Դավոյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում անդրադարձել է հայկական որոշ լրատվամիջոցների կողմից զինառայողի մահվան դեպքը թաքցնելու կեղծ տեղեկությունների հրապարակմանը:
«Երբ մարդկային տականքությունն այլևս սահմաններ չի ճանաչում:
Հայաստանյան մամուլը կարող է հավակնել հիբրիդային պատերազմի հրետանի կոչմանը:
Նման տեքստ գրելուց մտածո՞ւմ եք մարդկանց, մարդկանց զգացմունքների և հույզերի մասին, այս զինվորը ծնողներ ունի, հարազատներ...Ձեր կեղտոտ երևակայությունը ի ցույց դնելով՝ թքած ունենք մարդ լինելու կարևոր առաքելության վրա:
Ցավակցում եմ հարազատներին և ընտանիքի անդամներին»,- գրել է նա: