Քաղաքացիակենտրոն լրատվություն
Turkish Airlines ավիաընկերության ինքնաթիռը արտակարգ վայրէջք է կատարել Բարսելոնի օդանավակայանում՝ ինքնաթիռում պայթյունի սպառնալիքի պատճառով։ Այս մասին հաղորդել է EFE գործակալությունը:
El
Periodico-ի տվյալներով՝ ենթադրվում է, որ ինքնաթիռը Ստամբուլից ուղևորվում էր կատալոնական
մայրաքաղաք։
Ինչպես
հաղորդել է Իսպանիայի օդանավակայանների օպերատորը X սոցիալական ցանցում, Բարսելոնի
օդանավակայանը շարունակում է աշխատել սովորական ռեժիմով։ «Ինքնաթիռում սպառնալիքի հետ
կապված ակտիվացվել են անվտանգության պրոտոկոլները, անվտանգության ծառայությունները
գնահատում են իրավիճակը»,- ասվում է հաղորդագրության մեջ։