Որոշ տարածաշրջաններում մերկասառույց է. ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

 

Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

 

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդով բեռնատարների համար, իսկ մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։


 

Ջերմուկի խաչմերուկից Կապան ճանապարհահատվածը փակ է կցորդով բեռնատարների համար։


 

Սպիտակի ոլորանները, Սպիտակ-Գյումրի և Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհները կցորդով բեռնատարների համար դժվարանցանելի են։


 

Սյունիքի մարզի բոլոր ավտոճանապարհներին, Տիգրանաշենի ոլորաններին, Ապարանի, Արագածի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Աշոցքի, Ամասիայի, տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։