Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատական հայց է ներկայացրել Մայր Աթոռի դեմ

Կտրիճ Ներսիսյանի որոշմամբ Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատված Գևորգ եպիսկոպոս Սարոյանը դատի է տվել Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն։


«Դատալեքս» համակարգում առկա տեղեկատվության համաձայն՝  նա դատարանից պահանջում է անվավեր ճանաչել իրեն Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնից ազատելու մասին Գարեգին Բ կաթողիկոսի՝ հունվարի 10, 2026 թ. թիվ 02 հայրապետական տնօրինությունը՝ որպես հետևանք հայցվորին վերականգնելով Մասյացոտնի թեմի առաջնորդի պաշտոնում:


Դիմումն Արմավիրի դատարան մուտք է արվել հունվարի 15-ին։ Այն մակագրվել է դատավոր Էդգար  Հովհաննիսյանին։