Չինաստանը դադարեցրել է էլէներգիա գնել Ռուսաստանից

Չինաստանը հունվարի 1-ից ամբողջությամբ դադարեցրել է էլեկտրաէներգիայի ներմուծումը Ռուսաստանից՝ հրաժարվելով նույնիսկ պայմանագրային նվազագույն ծավալների գնումներից (մոտավորապես 12 մեգավատտ), գրում է «Կոմերսանտը»՝ հղում անելով իրավիճակին քաջածանոթ աղբյուրներին։


Թերթի աղբյուրների խոսքով՝ էլեկտրաէներգիայի արտահանումը Չինաստան հազիվ թե վերսկսվի 2026 թվականին։ «Կոմերսանտի» աղբյուրները որպես մատակարարման դադարեցման հիմնական պատճառ նշել են արտահանման գների աճը, որը գերազանցել է Չինաստանում էլեկտրաէներգիայի ներքին գները, ինչը հետագա գնումները Պեկինի համար դարձրել է ոչ շահավետ։